
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը կդիմի իրավապահներին, որպեսզի վերադարձնեն իր հեռախոսներն ու պլանշետը: Այս մասին նա նշեց ArmLur.am-ի հետ զրույցում:
Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող գրասենյակներում։ Խուզարկվել էին պատգամավորների գրասենյակները, որոնք երկուսն էլ օգտագործվել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբեր, իսկ պատգամավորի տանից տարել են պլանշետն ու հեռախոսները:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան