Hraparak.am-ը քիչ առաջ տեղեկություն տարածեց, թե ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բերման ենթարկվածներից մի քանիսին տարել են Արտաշատի բաժին, մյուսներին Երևան: Նրանց ԱԱԾ բերման ենթարկելու որոշումը կապ ունի Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հետ:
Այժմ նրան եւ ազգականներին բերման ենթարկելու հետ կապված երկու վարկած է շրջանառվում: Մեկը՝ Զաքարյանների հիմնած այգու հարցն է, մյուսն էլ կապված է նրանց ավտոմեքենաները կանգնեցնելու որոշման հետ: Մասնավորապես, վարկածներից մեկի համաձայն, այդ մարդիկ տարբեր մեքենաներով երթևեկելիս են եղել եւ կանգնեցրել են նրանց ավտոմեքենաների շարասյունը:
Սակայն ուշագրավ է, որ առաջին դեպքը չէ, երբ Իշխան Զաքարյանին այսպես բերման են ենթարկում Ազգային անվտանգության ծառայություն, սակայն ոչինչ չհայտնաբերելով, նրան հետագայում ազատ են արձակում: Մասնավորապես, հունիսի 14-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել էին ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն և խուզրկություններ են իրականացրել: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել էին ԱԱԾ, ապա կրկին ազատ արձակել: Այդ ժամանակ Զաքարյանի առանձնատնից առգրավվել էին թվով 12 որսորդական և այլ զենքեր (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք ունեցել են համապատասխան փաստաթղթեր: