Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների փոխնախարար. որոշումը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նպատակ կա անգամ Փամբուխչյանին նշանակել նախարար, բայց դա առաջիկա պլաններում է լինելու:

Բանն այն է, որ  իշխանությունները նպատակ ունեն կառավարությունում փոփոխություններ կատարել, ինչի համար առաջիկայում վերադասավորումներ են սպասցում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Արմեն Փամբուխչյանից, սակայն մեզ փոխանցեցին, թե վերջինս զբաղված է:

Նշենք, որ Արմեն Փամբուխչյանը խորհրդարան է եկել ՀՀ նախկին կապի և տրանսպորտի նախարարությունից, որտեղ փոխնախարար էր նշանակվել: Փամբուխչյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

Հավելենք, որ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր նշել է, որ Փամբուխչյանը առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս