Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և անձամբ Պուտինին՝ հետընտրական շրջանում աջակցության համար։
«Դուք շատ պարկեշտ, մարդկայնորեն վարվեցիք»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, կանդրադառնան դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։