Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների շուրջ քննարկումները: Առաջադրված երեք թեկնածուները երեքն էին՝ Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան եւ Էդգար Շաթիրյան: Ընդհանուր առմամբ խորհրդարանում հետաքրքիր քննարկում ծավալվեց բոլոր թեկնածուների շուրջ:
Սակայն հետաքրքիր է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը շատ սուր արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատություններին եւ այսպես ասած հունից դուրս եկավ, ինչը չպետք է բնորոշ լինի Սահմանադրական դատարանի անդամին: Սահմանադրական դատարանի անդամը պետք է հավասարակշռված լինի, ինչն իր խոսքում նկատեց նաև Արման Բաբաջանյանը:
Շաթիրյանն Արման Բաբաջանյանին խորհուրդ տվեց ուրիշի մասին կարծիք հայտնելուց առաջ իր անցած ուղուն նայել։ «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ: Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել ՝այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ»,-ասաց Շաթիրյանն ու Բաբաջանյանին հորդորեց նայել նրա անցած ուղին: Որքան էլ Արման Բաբաջանյանը քննադատել է Շաթիրյանին, վերջինս դեռ ՍԴ անդամ չէ, պետք է զսպվածություն ցուցաբերեր: