
ՊԵԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Գյումրիում նախատեսվում է բացել Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոնը:
Միջոցառմանը մասնակցելու է նաև ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Ըստ պատասխանատուների՝ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական կառուցումից հետո Հայաստանն ունենալու է նոր որակով մաքսային ծառայություն, որի կարևորագույն գործառույթներից է լինելու հաճախորդների արագ, սահուն և պատշաճ սպասարկումը:
Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով, այսինքն՝ տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում՝ նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները: