
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Այցը կազմակերպվել է հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:
Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության, ըստ ՄԻՊ գրառման, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: