
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները:
Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։