
ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, պարզվում է, բավականին լավ հումոր
ունի։ Օրերս այդ անձը եղել է Սյունիքի մարզում, որտեղից այնքան տպավորված է վերաադարձել,
որ որոշել է հայկական հեռուստաընկե րություններով ընթացող սերիալների սյուժեն պրոյեկտել այդ տարածաշրջանի քաղաքների վրա՝ հաշվի անելով սերիալների սյուժեների և քաղաքների միջև եղած
ընդհանրությունները՝ թե՛ սոցիալական իմաստով, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ Եվ այսպես՝ ոստիկանը առաջարկում է Սիսիանը վերանվանել ”Դժվար ապրուստ”,
Ղափանը՝ ”Ուր է իմ տղամարդը”,
Գորիսը՝ ”Ոստիկաններ”, Մեղրին՝ ”Եզրագծից այն կողմ”, Քաջարանը՝ ”Կյանքի գինը”։ Մնում է այս ամենի
շուրջ համաձայնություն ձեռք բերել տեղի ֆեոդալների հետ։ Համենայնդեպս՝ գաղափարը վատը չէ։