Այսօր խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նրան հարց ուղղեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ հենց ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն են բազմիցս քննադատության ենթարկել իրավիճակը եւ ընդգծեց, որ կարծես թե բոլորը բացասական են տրամադրված:
Մանրամասները՝ տեսանյութում