
ArmLur.am-ի տեկեկություններով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ առավոտյան տեղի ունեցած նիստը թեժ է եղել: Նիստի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավորներից մոտ 10 հոգի է միայն դեմ եղել նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին: Եվ խմբակցության մյուս անդամները հայտարարել են, թե կողմ են քվեարկելու նրան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ՍԴ անդամի թեկնածուներից ով քանի ձայն է ստացել:
Այսպիսով, Երվանդ Խունդկարյան՝ 84 կողմ ձայն, դեմ 2
Էդգար Շաթիրյան՝ 85 կողմ ձայն, դեմ 3
Արթուր Վաղարշյան՝ 86 կողմ ձայն, դեմ 1:
Այսպիսով, երեք թեկնածուներն էլ ընտրվեցին որպես Սահմանադրական դատարանի ադամներ:
Սոնա Գրիգորյան