
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալներով, Հայաստանի 247 հազար 500 քաղաքացիներ
աշխատանք են փնտրում: Այս թիվը նշված է ”Զբաղվածության
կարգավորման 2012թ. պետական ծրագրի”
նախագծում: Նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Ըստ փաստաթղթի, Հայաստանի աշխատանք փնտրող քաղաքացիներից ”Զբաղվածության պետական ծառայություն”
գործակալության տարածքային կառույցներում գրանցված են 88 հազար 300-ը միայն: Փորձագետների
գնահատմամբ, սակայն, պաշտոնապես հրապարակվող տվյալներն իրականությունն ամբողջությամբ չեն արտացոլում,
քանի որ ոչ պաշտոնական հետազոտությունները ցույց են տվել, որ գործազուրկ է Հայաստանի տնտեսապես ակտիվ ավելի
քան 500 հազար մարդ: Եթե ելնենք ՀՀ բնակչության պաշտոնական թվերից, սա կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության
ավելի քան երեսուն տոկոսը: Բայց քանի որ ՀՀ բնակչության պաշտոնական թիվը նույնպես ուռճացված է, ՀՀ-ում
գործազրկության իրական մակարդակը կարող է հասնել 45-50 տոկոսի: Այս ցուցանիշով
Հայաստանը ”առաջատար”
դիրքեր ունի աշխարհում: