Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը ապօրինի հատել է սեպտեմբերի 12-ին՝ «Նոշկա» կոչվող հանդամասում։
Փաստի առթիվ նախապատրաստում են նյութեր։




Լրահոս