Բուլղարական կուսակցություններից մեկը որոշում է կայացրել առաջադրել ավանակին քաղաքներից մեկի ղեկավարի պաշտոնին:Այս որոշումը կայացվել է՝ որպես բողոքի նշան ներկայիս քաղաքապետ Կիրիլ Յորդանովի կողմից պարտականությունները վատ կատարելու դեմ,- գրում է The Daily Mail-ը:Ավանակի քարոզարշավի պատասխանատու Անգել Դյանկովն ասել է, որ, ի տարբերություն մյուս թեկնածուների եւ քաղաքական գործիչների, Մարկոն պինդ բնավորություն ունի, չի գողանում, չի խաբում եւ իր գործն էլ անում է: Բացի այդ, քարոզարշավի նպատակն է ցույց տալ, որ Մարկոյի կյանքը դժվարացել է, քանի որ վերացվում են կանաչ տարածքները:
Ավանակը պայքարում է քաղաքի ղեկվար դառնալու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ