12 ՀՈԳՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՐԵՎԱՆՍԿՈՒ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել «օրենքով գող» Արսեն Երեւանսկու քրեական գործով: Եվ, ահա, քրեական գործը մտել է դատարան եւ մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:

 

Այսպիսով, ըստ նախաքննական մարմնի՝ Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Դեդ Հասան մականվամբ Ասլան Ուսոյանի եւ Կնդո Մայիս մականվամբ Մայիս Մկրտչյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, եւ քրեական աշխարհում հայտնի դարձել որպես Արսեն Երեւանսկի կամ Արսենչիկ՝ հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միամորման` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ:

Նա գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին, եւ որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ 2020 թվականի փետրվարի 22-ից սկսած՝ ղեկավարել է քրեական ենթամշակութ կրող խմբավորում` դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես` իր անօրինական ազդեցություն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու եւ անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ամդամներ հանդիսացող եւ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:

Իրենց հերթին տարբեր անձինք, ստանալով եւ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին Արսեն Երեւանսկի մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաեւ ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության եւ ունենալով «քրեական հեղինակություն» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնյա հիեարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին, կամ դրանց հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարման ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով համրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թվականի փետրվարի 22-ից սկսած՝ մասնավոր հարցերին առնչվող վեճերը իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու եղանակով մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Ռուսլան Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Հակոբ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Հունան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Անդրանիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Արկադի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար:

Սամվել Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձնին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար:

Ջանիկի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձնին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Նախօրեին «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:  39-ամյա բնակչին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է 36-ամյա համաքաղաքացին: Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է եւ առգրավվել: 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.05.2020 թվականի ժամը 18:00-ից-20:30-ի ժամանակահատվածում՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոնները խախտելու հետ կապված՝ թիմերի միջեւ առաջացել է բանավեճ, այդ առիթով խաղից հետո զրուցելու մասին Վահրամաբերդ գյուղի թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսին ուղարկված հաղորդագրության միջոցով տեղյակ է պահել խաղադաշտում չգտնվող համագյուղացի ընկերոջը՝ Զ. Մանուկյանին: Վերջինս, ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, ընկերոջ՝ Ա. Սարգսյանի եւ համագյուղացիներ Դ. Սարգսյանի եւ Ս. Խառատյանի հետ Ա. Սարգսյանին պատկանող «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջեւ մինչ այդ առաջացած բանավեճը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Մարմաշեն գյուղի բնակիչ Հ. Խաչատրյանը հարվածել է Զ. Մանուկյանի դեմքին, եւ այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից: Զրույցի ընթացքում Հ. խաչատրյանը Զ. Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Զ. Մանուկյանին գցել է գետնին, հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո Զ. Մանուկյանին գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով՝ Հ. Խաչատրյանը հեռացել է: Զ. Մանուկյանին ընկերները տեղափոխել են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին Զ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 20 ԱՆՁԻ

Պարզվել են Իջեւան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: 2019թ. հուլիսի 17-ին մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ խոչընդոտելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության բնականոն ընթացքին: Չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ երթեւեկելի մասն ազատելու, տրանսպորտի երթեւեկությանը խոչընդոտող գործողությունները եւ հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջներին՝ հավաքի մասնակիցների մի մասը վնասել են նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, ինչպես նաեւ ավտոմեքենաների խցանման մեջ հայտնված «Ռենո պրեմիում» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով, ոտքերով, քարերով եւ ծառերից պոկված փայտերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին: 20 անձի մեղադրանք է առաջադրվել:

 




Լրահոս