
Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը:
Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակ չկրելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում