Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նրան անվստահություն հայտնելու հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, գիտության հետ, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել։ Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք և ներկայացնելու ենք, որ մարդը 2 տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ հեգնանքից, ծաղրանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից ոչինչ չի արել», – ասաց Անի Սամսոնյանը։
Նշենք, որ այսօր ընդդիմադիր խմբակցության անդամները ցանկացել են պաստառներ բերել շենք , նաեւ նիստերի դահլիճ, սակայն նրանց թույլ չեն տվել եւ միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողների հետ զրույցում Անի Սամսոնյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել:
Մանրամասները՝ տեսանյութում