ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի մասով նոր քրեական գործն ուղարկվեց ԱԱԾ. զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ի կողմից ԲՀԿ-ի գործողությունների մասով նոր հարուցված քրեկան գործը ուղարկվեց Ազգային Անվտանգության Ծառայություն: Ինչպես հայտնի է, ՊԵԿ ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ:

Նկատենք սակայն, որ Արարատի մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանն ու Տիգրան Ստեփանյանը զարմացած էին ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, նաեւ վստահ, որ բացահայտումներն իրենց չեն հասնելու:

Հավելենք, որ այս բացահայտումների մասով հարուցվել է քրեական գործ  154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար: Արդյունքում դատախազությունը գործը ուղարկել է ԱԱԾ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս