
Մեկնարկել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 – կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն։ Միջին նորոգման շրջանակներում կատարվում են՝ ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում: