
Ազգային ժողովի դահլիճում այսօր տեղադրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականը պահանջող պաստառը: Ժամը 14:30-ին խորհրդարանում պետք է տեղի ունենա նրան անվստահություն հայտնելու գործընթացը: Եվ ահա, խորհրդարանում այսօր Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվում էին պաստառի ֆոնին: