Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 67 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ermenihaber.am-ը հայտնում է, որ Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 67 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 110․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․742 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, իսկ 1.327 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 294.620 և մահվան 7․186 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 742.535-ի։




Լրահոս