Տարեցների միջազգային օրվան նվիրված սոցիալական ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմμերի 30-ին ժամը 12:00–ին “Հայկական Կարիտաս” ԲՀԿ-ն եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի սոցիալական աշխատանքի կրթական կենտրոնը կազմակերպում է միջոցառում նվիրված է Տարեցների միջազգային օրվան, որը նշվում է ամμողջ աշխարհում հոկտեմμերի 1-ին: Միջոցառման շրջանակում “Հայկական Կարիտաս” ԲՀԿ-ն կներկայացնի “Տնային խնամք. Զրո աղքատության գործիք” թեմայով լուսանկարների հավաքածուն: Ծրագրի աշխատակազմի կողմից կատարված լուսանկարները պատկերում են անապահով տարեցների սոցիալական պայմանները: Ցուցահանդեսը կշարունակվի մեկ շաμաթ՝ 30.09.11 – 08.10.11: Միջոցառումը ներառում է նաեւ ֆիլմի դիտում եւ աց մասնագիտական քննարկում: Ներկայումս աշխարհի μնակչության գրեթե 10 տոկոսը 60 եւ ավելի տարեկան է: Փորձագետները կանխատեսում են, որ մինչեւ 2050թ այս թիվը կեռապատկվի: Հայաստանի պատկերը փոքր ինչ տարμերվում է համաշխարհային տվյալներից: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2010թ. տարեգրքի դեմոգրաֆիկ տվյալների Հայաստանի μնակչության 11 տոկոսը 60 եւ ավելի տարեկան է, եւ այս թիվը ավելանալու միտում ունի միգրացիայի զարգացման պատճառով: Սոցիալական ակցիայի նպատակն է հրավիրել հասարակության ուշադրությունը տարեց եւ միայնակ ծերերի հիմնախնդիրներին` կարեւորելով սոցիալական աշխատանքի դերը դրանց լուծման գործընթացում: Ծերերի խնամքն այն առանցքային հիմնախնդիրներից է, որը պահանջում է մեր յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը: ԳՊՄԻ Սոցիալական աշխատանքի կրթական կենտրոնը տարեցների հետ սոցիալական աշխատանքի գիտամեթոդական հարուստ փորձ ունի, որն ներկայացված է μազմաթիվ գիտաժողովներում, ուսանողական լայն լսարանին, տարեցների հիմնախնդիրներով զμաղվող մասնագիտական կաμինետներին: Հայկական Կարիտասը մշտապես զμաղվել է կարիքավոր տարեցների հիմնախնդրով՝ տրամադրելով առողջապահական, սոցիալական, հոգեμանական եւ այլ ծառայություններ: Միջոցառումը իրականացվում է “Տնային խնամք միայնակ ծերերին” ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է μարձրացնել միայնակ ծերերի կենսակերպը: Ծրագրի շահառուներն են մոտ 300 կարիքավոր միայնակ տարեցներ Գյումրի, Վանաձոր եւ Գավառ քաղաքներից: Ծրագիրը իրականացվում է սկսած 2002 թվականից: ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ:




Լրահոս