
Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Նախարարին հարց տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և հենց սկզբից նկատեց, որ հանրային դժգոհություն կա եւ հարց ուղղեց դիմակների պարտադիր կրումը՝ տարրական դասարանի աշակերտների համար:
Մանրամասները՝ տեսանյութում