Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Նախարարին հարց տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա անդրադարձավ ուսանողների վարձավճարների խնդրին, որի պատճառով այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում:
Մանրամասները՝ տեսանյութում