
Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել պահանջել նրա հրաժարականը: «5 ամիս անց կրկնում եմ իմ համոզմունքը, որ կրթական համակարգը կոլապսի եզրին է: Հանրային դժգոհությունը մեծանում է», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում