
Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Հարությունյանի գործունեության մասին: «Ամբողջ համակարգը ճահճի մեջ է, ովքեր համաձայնվել են Ձեզ հետ, հաշտ եք, ովքեր համաձայն չեն եղել, հանել եք: Ամեն ինչ տապալված է», – նշեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում