
Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, թե սա ոչ թե հարցապնդում էր, այլ շարադրություն, և որևէ լուրջ բան չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում