Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում:
Մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:
Ջրափրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս բերել ավտոմեքենան: