
Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Որպես եզրափակիչ ելույթ հանդես եկավ նաև պատգամավոր Աննա Կոստանյանը, որը հիմնական զեկուցողն էր: Նա ի սկզբանե նշեց, թե ցանկանում էր գովել՝ համբերատար վարքագծի համար:
Մանրամասները՝ տեսանյութում