Երկիր.Հողը ծախի Ալիկը,

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Երկիր”-ը գրում է, որ սեպտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունն ավարտեց թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: “Ըստ այդմ, Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման և դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես, պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը նույն մարզի Գինեվետի գյուղապետ Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության: Ըստ նախաքննության նյութերի՝ Գինեվետի գյուղապետը հրավիրել է ավագանու նիստ՝ 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար”,- ապա թերթը հավելում է. “Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, “Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն” ՍՊԸ-ին 30 հա հողամաս տրամադրելու գործընթացը սկսվել Է դեռ 2008 թվականի հունվարից, անձամբ Սիլվա Համբարձումյանին տրամադրվել Է պետական պահուստային ֆոնդի հողերից 10 հեկտար հողատարածք, որպեսզի իրականացվեն հետախուզական աշխատանքներ, որից հետո ձեռք Է բերվել 165 հա ընդերքի համապատասխան թույլտվություն, որի համար Էլ վճարվել Է 165 000 000 դրամ: Նշված ժամանակահատվածում, սակայն, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել Է ոչ թե Վարդգես Հովակիմյանը, այլ՝ ներկայիս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ուշագրավ Է այն հանգամանքը, որ Ալիկ Սարգսյանն այս գործում ընդհանրապես ներկայացված չէ, չնայած որ, հողահատկացումը կատարվել է իր մարզպետության օրոք”:




Լրահոս