
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի չորրորդ պարտիայում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 34-րդ քայլում ընդունեց պարտությունը։
Սեպտեմբերի 16-ին Արոնյանը կմրցի նաեւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։