Պետական պարտքն աճել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով եւ 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով եւ 22.15%-ով:

Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել եւ այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ Իսկ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 եւ 2018թթ? օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով եւ 17.82%-ով, իսկ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47%-ով, իսկ 2019 եւ 2018թթ?օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84%-ով եւ 21.03%-ով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս