Նոր մահակ՝ համայնքապետերի գլխին. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքում եւ ավելացնել այսպիսի դրույթ. «Դատարանը քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի միջնորդության հիման վրա, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Օրինակ՝ գործող օրենքով հանրային ծառայող համարվող համայնքապետերը դատաքննության ամբողջ ընթացքում շարունակում էին մնալ իրենց պաշտոնին եւ պաշտոնազրկվում էին միայն մեղադրական դատավճռից հետո»:

Օրենքի այս փոփոխությամբ միայն քրեական գործի հարուցումը բավարար է, որ դատավորը համայնքապետին զրկի իր լիազորություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս