Հետո եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի ելույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել էր.

«Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»:




Լրահոս