Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182,075.1 հազ. դրամ, որից՝
1) 182,051.1 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրման համար,
2) 24.0 հազ. դրամը՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նոտարի դեպոզիտ հաշվի սպասարկման նպատակով նոտարին փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ այդ օրը շենքի փլուզման հետևանքով 5 մուտքերից մեկը փլուզվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում