
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
«Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու: Իսկ հակառակորդի ցանկացած հնարավոր արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին»: