
ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին: Մասնավորապես, մեղադրանքի համաձայն, Արամ Սիմոնյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ArmLur.am-ը այս մասով զրուցել է ԵՊՀ նախկին ռեկտորի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.