ArmLur.am-ը տեւական ժամանակ է` ինչ դժգոհություն է ստանում Երեւանի Թումանյան փողոցի բնակիչներից: Պատճառը Թումանյան 15 հասցեի մայթեզրին փորված մեծ եւ անհարմար փոսերն են, որոնք հետիոտնի համար անանցանելի են դարձրել մայթերը, իսկ բնապահպանական տեսանկյունից վնասվել են ծառարմատները:
ArmLur.am-ը արձանագրեց, որ կանաչ եւ առողջ ծառերի արմատները տևական ժամանակ է, ինչ կտրտված են, դուրս ցցված են մնացել և տարակուսելի է, որ վնասված ծառերի նկատմամբ ոչ մի խնամք, հոգատարություն չի ցուցաբերվում: ArmLur.am-ը կապ է հաստատել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանի հետ` պարզելու համար, թե ինչու խնդիրը վերահսկողության տակ չի պահում՝ խուսափելու համար նման դժգոհություններից:
Նշենք, որ վերջերս նշանակված ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին է, ում հովանու ներքո էլ նշանակվել է այդ պաշտոնում: Քաղաքապետի կինն ու Քրիստինե Վարդանյանը միասին աշխատել են Երևանի պետական բժշկական համալսարանում։ Այսինքն, Երևանի կանաչապատման պատասխանատուն մասնագիտությամբ բժիշկ է։ Իսկ թե որքանով Երեւանի բարեկարգման, կանաչապատման համար կարեւոր նշանակություն ունեցող ՀՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Վարդանյանը չի տիրապետում իր լիազորություններն, դա թողնում ենք երեւանցների դատին: Միայն արձանագրենք, որ այնպիսի տպավորություն է, թե Երևանը քաղաքապետ չունի։ Հայկ Մարությանը աչքաթող է արել իր պարտականությունները, դե իսկ բնապահպանների լռությունը ամենաանհասկանալին է այս իրավիճակում։
Մանրամասնրը՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան