Էրդողանը տեսակոնֆերանս է անցկացրել Մերկելի հետ. ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Էրդողանը համոզմունք է հայտնել է, որ քանի դեռ Արևելյան Միջերկրականի հարցում կա «կառուցողական և արդարացի մոտեցում», վեճերը կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով։

Նա շեշտել է, որ ԵՄ անդամ պետություններն այդ հարցում պետք է արդար ու հետևողական լինեն և պնդել, որ Թուրքիան շարունակելու է իր իրավունքների հարցում մինչև վերջ վճռական և ակտիվ քաղաքականություն վարել։

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։




Լրահոս