
Ինչպես հայտնի է, «Օրենքով գող» «Արսեն Երեւանսկի» մականվամբ հայտնի Արսեն Մկրտչյանի, «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանի եւ եւս 11 անձի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ձերբակալվել էր մարտի 13-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: ԱԱԾ-ի հաղորդագրությունից պարզ Է դառնում, որ դեռևս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.