
Ամերիկյան El Nuevo Herald թերթը, հղում կատարելով սեփական աղբյուրներին,
տեղեկացնում է, որ Վենեսուելլայի նախագահ Ուգո Չավեսը շտապ կարգով տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրը փոխանցում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26 ի առավոտյան, նախագահի
մոտ ախտորոշվել է երիկամների աշխատանքի խափանում: Հիշեցնենք, որ 2011թ ի ամռանը չարորակ
ուռուցքի դեմ Չավեսը քիմիական թերապիա է անցել Կուբայում: