Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք․ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն սպասող քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել քաղաքացիների հետ, որոնք ՔՊ գրասենյակի մոտ խնդրեցին վարչապետին լսել իրենց։ Փաշինյանը մտնում էր ՔՊ գրասենյակ, երբ քաղաքացիները խնդրեցին խոսել իրենց հետ, հարցրեցին կարո՞ղ են սպասել վարչապետին հավաքից հետո:

Վարչապետն ասաց. «Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք: Մեկ շաբաթվա մեջ»:

Քաղաքացին, ով խոսեց վարչապետի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանուել Մանուկյանի թիմակիցներն են, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում պահանջում ենք վարկերի հետ կապված բանկային համակարգի փոփոխություններ, տոկոսների իջեցումներ»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամները ակցիաներ են անցկացրել՝ դժգոհություն հայտնելով բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ՝ վարկերի հետ կապված:




Լրահոս