
5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին պայմանականորեն բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առկա հրետանային ուժերով և միջոցներով անցել պաշտպանության:
ՊՆ-ն նշում է, որ ստուգվել են մարտավարական տարբեր խնդիրների կատարման ժամանակ հրամանատարների և սպաների գործնական հմտությունները, մարտավարական հաշվարկների կատարման և փաստաթղթերի մշակման կարողությունները։
Անձնակազմը գործել է ներդաշնակ, միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: