ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային վարորդական իրավունքով հայերը կկարողանան աշխատել ՌԴ-ում. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունըն արդեն մշակել է օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ Մշակված նախագծի հիմնավորման մեջ որպես առաջարկ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով թույլ կտան ԵԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով վարել տրանսպորտային միջոց:

Ընդ որում, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հաղորդում, որ այդ նպատակով տրանսպորտային միջոցների վարումը թույլատրվում է միայն ռուսական վարորդական իրավունքի վկայականով։ Սակայն նշվում է, որ այդ արգելքը չի տարածվում Ղրղզստանի և այն երկրների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Նշենք, որ ազգային վարորդական իրավունքով վարելու խնդիրը ՌԴ-ում ծագեց դեռեւս 2017 թվականին: Այդ տարվա հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիներն իրավունք ունեին աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Իսկ օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ և առաջ պետք է դիմեին Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:  Այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվեց եւ փաստորեն ընտրվել է ազգային վարորդական իրավունքի տարբերակը։

Սակայն չնայած այս որոշմանը, Ռուսաստանում բնակվող ու գործունեություն ծավալող հայ վարորդները այս լուծումը, չեն համարում խնդրի լիարժեք լուծում: Ավելին, վերջին 2-3 ամսվա ընթացքում, նրանց խոսքով, ՌԴ-ում  իրավապահները սկսել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կանգնեցնել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս