
Ազգային ժողովը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: Այն մշակվել է «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից:
Պատգամավորը նշեց, որ առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում: Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում