Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին . Աննա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իր աջակցության և հոգածության ներքո:
«Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեմ կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:
Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»,- հայտնել է վարչապետի տիկինը:




Լրահոս