Կառավարության նվիրաբերած ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջը։
Մարզին հատկացվել է 3 մեքենա, որոնք տրամադրվել են «Արթիկի բժշկական կենտրոն», «Մարալիկի առողջության կենտրոն» և «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներին։ Մեքենաները հագեցած են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։