Բարեկեցիկ երկրների հրապուրանքը կարող է անկախության սերնդին տանել իր հետեվից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության սերնդի ներկայությունն արդեն զգալի է: Տեսնում եմ, որ երեւում է հասարակական քաղաքական գործընթացներում: Նրանց ակտիվությունն ակնհայտ է,- լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը`խոսելով անկախության սերնդի ձեռքբերումների ու կորուստների մասին:”Անկախության սերունդը ձեւավորվել է հաղթանակների ժամանակ: Պատմական կտրվածքով անկախության սերունդը կարեւորագույն տարիների ծնունդ է, որի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: Պատասխանատվություն կրող է անկախության տարիների սերունդը”, – նշեց հոգեբանը:Ըստ նրա` այս սերունդը մեծացել է բաց պայմաններում, երբ մեծ է արտաքին աշխարհի հետ շփումը, իսկ ավագ սերունդը եղել է մեկուսացած ու փակ: Նա նաեւ ահազանգ հնչեցրեց, որ ինքնության խնդիր է ծառացած երիտասարդության առջեւ: “Բարեկացիկ երկրների հրապուրանքը կարող է անկախության սերնդի մի մասնիկին տանել իր հետեւից: Ինքունթյան խնդիրն է վտանգված ինչ-որ տեղ”,- նշեց Կ. Նալչաջյանը` ընդգծելով, որ պետք է արձանագրել, որ Հայաստանում շատերը մտածում են, թե երիտասարդների համար ապագա չկա, եւ շատերն իրենց ապագան տեսնում են դրսում: Նալչաջյանի կարծիքով` բավական մեծ է հայրենիքից հեռանալու ձգտումը:




Լրահոս