Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող araratnews.am-ը շուտով առցանց թիվի կդառնա։ Թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, վերջերս էլ համանուն մամուլի ակումբ բացվեց։

Այնպես որ, շուտով այս իշխանություններն էլ որեւէ հիմք չեն ունենա դժգոհելու, որ, ի տարբերություն նախկինների, իրենք չեն տիրապետում մեդիառեսուրսների, քանի որ իշխանության երկուսուկես տարիների ընթացքում, կարելի է ասել, արդեն մոտ մեկ տասնյակի հասնող լրատվամիջոցներ ունեն, որոնց մի մասը՝ նորաբաց։

Պարզապես թիվի պահելը, ամենակոպիտ հաշվարկներով, նշանակում է ամսական 50-60 հազար դոլարի ծախս։ Ամեն մեկը չի կարող նման ծախսերի տակ մտնել՝ հանուն իշխանությունների փիառի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս