Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կհասցնի՞ ավարտել աշխատանքները. նիստ չեն անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է յուրաքանչյուր ուրբաթ նիստ անցկացնի եւ որոշումներ կայացնի այս կամ այն հարցը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ներառելու շուրջ, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել: Մեր տեղեկություններով հանձնաժողովի ոչ բոլոր անդամներին է հարմար եղել այդ օրը հանդիպել եւ նիստը հետաձգվել է:

Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ այդ հանգամանքն առաջացրել է մյուս անդամների դժգոհությունը, քանի որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու համար ժամկետներ են առկա եւ այսպես նիստ չանցկացնելով ու որոշումներ չկայացնելով, վտանգ կա, որ կարող են չտեղավորվել ժամկետներում: Բանն այն է, որ նախորդ նիստում ևս հանձնաժողովը որևէ որոշում չէր կայացրել:

Այս պահի դրությամբ առկա է երեք որոշում. խորհրդարանական կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության դրույթի վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Այս երեք դրույթները տեղ կգտնեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:

Ն.Հ.




Լրահոս